«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Միջազգային գիտաժողով` «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով

Միջազգային գիտաժողով` «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով

2025 Հուլ 14, Երկուշաբթի

«Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» միջազգային գիտաժողովը հագեցած օրակարգով էր ընթանում՝ հնարավորություն ընձեռելով մանկաբարձ-գինեկոլոգներին և վիրաբույժներին կիսել իրենց փորձառությունը գործընկերների հետ..., բարձրաձայնել հետաքրքիր դեպքերի և մոտեցումների մասին։

Մեկ ամբողջ օր՝ վաղ առավոտից մինչև երեկո Հայաստանի՝ մայրաքաղաք Երևանի և մարզերի բժշկական հաստատությունների գինեկոլոգները հնարավորություն ունեցան լսել համաշխարհային էքսպերտ, պրոֆեսոր Օսամա Շաուքիի դասախոսությունները։ Ինչպես նաև հաղորդակից եղան հայաստանյան առաջադեմ գինեկոլոգ-վիրաբույժների փորձառությանը։

«Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» գիտաժողովի օրակարգը հագեցած էր,համալրված տեսական և գործնական հատվածներով, բովանդակությունը՝ միջազգային բժշկագիտական ստանդարտներին համապատասխան։

  

Կնոջ առողջությանը, կյանքի որակին և վերարտադրողականությանը սպառնացող մարտահրավերներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց լուծումները բարձրաձայնվեցին և քննարկվեցին «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» միջազգային գիտաժողովի ընթացքում:

Պրոֆեսոր Օսամա Շաուքին համաշխարհային մակարդակի էքսպերտ է, հիստերոսկոպիայի  «գուրու», որից սովորում են աշխարհի լավագույն կլինիկաներում։
Գտնվելով Հայաստանում պրոֆեսորը վարպետաց դաս-վիրահատություններ իրականացրեց «Մարգարյան ծննդատանը»՝ իր փորձով և հիստերոսկոպիայի բացառիկ նրբություններով կիսվելով հայ բժիշկների հետ։ Ի դեպ, միջամտություններին (անվճար) հետևելու հնարավորություն ուներ յուրաքանչյուր գինեկոլոգ։

Անգնահատելի էր պրոֆեսորի գիտական տեսական և գործնական դասախոսությունների շարքը «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» միջազգային գիտաժողովին։ Հիստերոսկոպի կիրառության տեխնիկայից և մեթոդներից մինչև առանձին ախտաբանությունների բուժման արդյունավետ միջամտությունների եղանակներ՝ գիտաժողովի ամբողջ ընթացքում։

  

Եվ իհարկե, ջերմ զրույցներ, ծանոթություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր մասնագետի անձնային և մասնագիտական աճի համար, փորձի փոխանակում՝ հիմնված իրական խնդիրների և դեպքերի վրա։

Հրավիրյալ բանախոս պրոֆեսոր Օսամա Շաուքիի ելույթներից բացի գիտաժողովի ընթացքում հնչեց նաև հայկական բժշկագիտության պրակտիկ փորձն ու վերլուծությունները։

    

Գիտաժողովին ելույթ ունեցավ «Մարգարյան ծննդատուն» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի կլինիկայի ղեկավար, բ.գ.դ. Արմեն Բլբուլյանը։

Այս գիտաժողովը յուրօրինակ հարթակ էր՝ մասնագիտական նեթվորքինգի, փորձի փոխանակման և ծանոթությունների համար։

Ստորև ներկայացնում ենք օրակարգի հայկական բովանդակությունը՝ բնականաբար՝ հիմնված նաև միջազգային չափորոշիչների, մոտեցումների և մեթոդաբանության վրա։

    

«Արգանդի զարգացման արատների հիստերոսկոպիկ շտկում: Դեպքերի վերլուծություն»: 
Բ.գ.թ․ Վրույր Գրիգորյան, 
ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ՎԱՊՄԳՀԻ

«Էնդոմետրիումի քաղցկեղի օրգանապահպան բուժում»
Բ.գ.թ. Արտեմ Ստեփանյան, Նաիրի ԲԿ, ՀՀ ԱՆ ԱԱԻ

«Հիստերոսկոպիան որպես բնածին արատների և անպտղության շտկման լավագույն լուծում»:  
Արման Կարապետյան,  Աստղիկ ԲԿ

  

«Արգանդի միոմաների բուժման ժամանակակից մեթոդները» 
Բ.գ.թ. Վահե Տեր-Մինասյան, 
Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, Հայ-ամերիկյան կանանց կենտրոն

«Ներարգանդային կպումներ: Վարման առանձնահատկությունները»
Բ.գ.թ. Վահան Մանվելյան, 
«Ավագ» բժշկական կենտրոն

  

Գիտաժողովի հագեցած և փոխլրացնող օրակարգը հայ բժիշկների համար խիստ արդիական էր՝ հիմնված հետաքրքիր վիճակագրության, ուշագրավ կլինիկական դեպքերի և դրանց  քննարկման վրա։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը